շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հաստատվել է Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ. հայեցակարգը

Հաստատվել է Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ. հայեցակարգը

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ հայեցակարգը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Հայեցակարգը մշակվել է Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի, Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնի և հասարակական սեկտորի մի շարք ներկայացուցիչների համատեղ ջանքերով` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ։

Հայեցակարգի գլխավոր նպատակն է ՀՀ-ում ապահովել պատշաճ արձագանք ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։ Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է միաժամանակ աշխատանքներ իրականացնել Հայեցակարգում ամրագրված երեք հիմնական ուղղություններով, այն է՝ ՀՀ պետական ինստիտուտների կարողությունների զարգացում, մասնավոր հատվածի հետ համագործակցություն և մեդիագրագիտության բարձրացում հանրության շրջանում: 

Հայեցակարգով սահմանված գործողությունների ծրագրի իրականացումը ենթադրում է պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների ակտիվ համագործակցություն։ 

  • Կիսվել: