ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաստատել է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու գործողությունների պլանը. փոխնախարար

Հաստատել է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու գործողությունների պլանը. փոխնախարար

Այսօր կառավարությունը հաստատել է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու գործողությունների պլանը և ժամանակացույցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Այս տարի կմշակվի նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմը. մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը, մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշները, անհատական թղթապանակը, անհատական ուսուցման և զարգացման պլանը։

Կմշակվեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլները, կվերապատրաստվեն տարածքային կենտրոնների մասնագետները։

Կանցկացվեն իրազեկման արշավներ։

Ներառման գործընթացը կիրականացվի փուլային սկզբունքով՝ յուրաքանչյուր փուլի համար առանձնացված մարզերով՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: