շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ փնտրում են 3-ամյա Տիգրանին

Հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ փնտրում են 3-ամյա Տիգրանին

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի հատվածում այս պահին 3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Որոնողաբփրկարարական աշխատանքները կատարվում են ինչպես գյուղի տարածքում, հարակից անտառներում, այնպես էլ Սևանա լճի ափին։

Այս պահին այստեղ կիրառվում են նաև դրոններ, որպեսզի տարածքում ամբողջությամբ նկարահանումներ իրականացնեն։ Ներգրավված են նաև կինոլոգիական խմբեր, բնակիչներ,- ասել է Գեղարքունիքի մարզպետը։

«Երեխան տնից դուրս է եկել։ Նա մենակ չի եղել, նրա հետ 4 տարեկան եղբայրն էր։ Վերջին անգամ այդ երեխան էր Տիգրանի հետ, որը խոսքի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, չի կարողանում խոսել»,– հայտնեց Արտանիշ համայնքի վարչական ղեկավար Ռոբերտ Շուշանյանը, ում խոսքով՝ ողջ գիշեր չի դադարել որոնողական աշխատանքները։ 

Մեր տեղեկություններում Տիգրանի ընտանիքում 5 երեխա են. վարկածներից մեկն այն է, որ 5–ամյա եղբոր հետ է փոքրիկ Տիգրանը դուրս եկել տնից, սակայն տուն վերադարձել է միայն 5–ամյա եղբայրը, Տիգրանից որեւէ լուր չկա։

Ժամը 11:30-ի դրությամբ դեռևս փոքրիկը չի հայտնաբերվել։

Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։

  • Կիսվել: