չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Հարուստ գիտելիքները կօգնեն դառնալ համայնքի արժանավոր քաղաքացիներ. Հրաչյա Սարգսյանի ուղերձը

Հարուստ գիտելիքները կօգնեն դառնալ համայնքի արժանավոր քաղաքացիներ. Հրաչյա Սարգսյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է շրջանավարտներին.

«Սիրելի՛ շրջանավարտներ,
 

Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած Ձեր հարուստ գիտելիքները կօգնեն Ձեզ դառնալ համայնքի արժանավոր քաղաքացիներ և դրանք կիրառել ի նպաստ մեր երկրի և ժողովրդի հետագա բարգավաճման։

Բարի երթ և կանաչ ճանապարհ»:

  • Կիսվել: