ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հարկ չկա Եկեղեցուն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները․ Տեր Եսայի

Հարկ չկա Եկեղեցուն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները․ Տեր Եսայի

Հարկ չկա Եկեղեցուն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները: Այս մասին գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը․

«Վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընրությունների առնչությամբ շատ է շահարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։

Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները»,- գրել է նա։

  • Կիսվել: