ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հարգանքի տուրք ու խոնարհում՝ Ճապոնիայի աղետի 10-րդ տարելիցի կապակցությամբ (տեսանյութ)

Հարգանքի տուրք ու խոնարհում՝ Ճապոնիայի աղետի 10-րդ տարելիցի կապակցությամբ (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության անձնակազմը, Լոռու մարզպետն ու Սպիտակի քաղաքապետը ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել 2011 թվականին Ճապոնիայի արևելյան հատվածը պատուհասած երկրաարժի հետևանքով զոհվածների պատվին տեղադրված խաչքարի մոտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Սպիտակի կենտրոնական պուրակում են գտնվում նաև 88-ի երկրաշարժի հետևանքով զոհվածների և Ապրիլյան պատերազմում անմահացածների հիշատակը հավերժացնող հուշակոթողները: Դեսպան Ֆուկուշիման խորին երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդին՝ խաչքարի տեղադրման և տարիներ շարունակ այս վայրում հարգանքի տուրք մատուցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը, կարևորելով հայ-ճապոնական ջերմ հարաբերություններն ու բարձր գնահատելով համատեղ իրականացվող ծրագրերը, վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ջանքերով գործակցության շրջանակը կընդլայնվի:

  • Կիսվել: