շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Հարևանուհու տնից գողություն անելու համար երկրորդ անգամ էր բռնվել. ոստիկանության բացահայտումը

Հարևանուհու տնից գողություն անելու համար երկրորդ անգամ էր բռնվել. ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ բնակարանային գողության համար նախկինում դատապարտված, Աբովյան քաղաքի 22-ամյա մի բնակիչ նույն բնակարանից կրկին գողություն է արել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հոկտեմբերի 26-ին կասկածվողը հրավիրվեց բաժին:

Պարզվել է, որ նա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, օգտվելով հարևանուհու տան դուռը կողպված չլինելու հանգամանքից, նույն բնակարանից երկու անգամ փող էր գողացել:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: