երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հարեւանների ֆեյքերի ոհմակները հարձակվել են քարտեզների վրա Google, Yandex, եւ փորձում են փոխել տեղանունները. փորձագետ

Հարեւանների ֆեյքերի ոհմակները հարձակվել են քարտեզների վրա Google, Yandex, եւ փորձում են փոխել տեղանունները. փորձագետ

Հայրենակիցներ, հարեևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Փորձում են փոխել տեղանունները։ Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան ցայտաղբյուրներ, այգիներ և այլն։ Ի՞նչ անել.

ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը։

բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել «ա» կետի անձանց»,-գրել է նա։

  • Կիսվել: