հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հարձակվել են Արսեն Թորոսյանի խորհրդականի ընկերության վրա

Հարձակվել են Արսեն Թորոսյանի խորհրդականի ընկերության վրա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական, Individuum Casting Production-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը գրել է, որ անհայտ անձինք ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս:

Նա, մասնավորապես, նշել է․

«Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս: Իդիվիդումի գրասենյակը գտնվում է 4-րդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ: Դեպքի վայրում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցները: Էտ «паразит»-ներին մի բան կասեմ, ես 24 ժամ հասանելի եմ, բան ունեք ասելու «мелкие пакости» անելու փոխարեն, էնքան տղա եղեք եկեք դիմացս կանգնեք»:

  • Կիսվել: