երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հարցվածների 47 տոկոսն անհրաժեշտ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. MPG

Հարցվածների 47 տոկոսն անհրաժեշտ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. MPG

MPG (Marketing Professional Group – GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում) խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 18.05.2021-21.05.2021 թվականների հարցման արդյունքները՝ կապված հունիսին ՀՀ-ում սպասվող արտահերթ ընտրությունների հետ:

Հարցվածների 47 տոկոսը միանշանակ անհրաժեշտություն է համարում ստեղծված պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, 17,9 տոկոսը կարծում է, որ ընտրություններն "ավելի շուտ անհրաժեշտ են", "ամենայն հավանականությամբ՝ ոչ" են պատասխանել 8,7 տոկոսը, 22,3 տոկոսը՝ "միանշանակ՝ ոչ", իսկ 4,1 տոկոսը դժվարացել է պատասխանել:

MPG (Marketing Professional Group) խորհրդատվական ընկերությունը՝ Հայաստանում GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչը, հրապարակել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ 18.05.2021-21.05.2021 թվականների հարցման արդյունքները:

MPG-ի մասնագետները հարցվածներից հետաքրքրվել են, թե հնարավո՞ր է արդյոք արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել ներկայիս իշխանության օրոք: 30,8 տոկոսը հայտարարել է ՝ "միանշանակ՝ այո", 14,3 տոկոսը՝ "ամենայն հավանականությամբ՝ այո", 17,2 տոկոսը՝ "ամենայն հավանականությամբ՝ ոչ", 33 տոկոսը, ինչպես պարզվեց, միանշանակ չի հավատում այդ հնարավորությանը. եւ միայն 4,7 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Քաղաքացիների մեծ մասը, այնուամենայնիվ, մտադիր է մասնակցել այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ։ Մասնավորապես, հարցվածների 55,7 տոկոսը նշել է, որ միանշանակ կգնան քվեարկելու, 18,3 տոկոսը՝ "ավելի շուտ՝ այո", 10,8 տոկոսը՝ "ավելի շուտ՝ ոչ", 13,9 տոկոսը՝ "միանշանակ ոչ", եւ 1,2 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ինչպես նշեց "MPG" ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ եթե ցուցանիշը պահպանվի այդ մակարդակում, ապա այն կգերազանցի նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը:

Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, հարցվածների 24,8% -ն իր ձայնը կտար "Իմ քայլը" նախընտրական դաշինքին, 14,3% - ը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած "Հայաստան" դաշինքին, 4,1% – ը՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը, "Պատիվ ունեմ" դաշինքին՝ 3,1% –ը, "Հանրապետություն" կուսակցությանը՝ 2,5% -ը, 2%-ը՝ "Լուսավոր Հայաստան" դաշինքին, "Շիրինյան - Բաբաջանյան" դաշինքին՝ 1,6% –ը, "Հայոց Հայրենիք" դաշինքին՝ 1,2% -ը, "Հայ ազգային կոնգրեսին՝ 1,1% -ը, 0.6 % - ը՝  "Սասնա ծռերի", 0,5% - ը՝ ՛՛5165՛՛ կուսակցությանը: Միևնույն ժամանակ, 0,4% - ը կաջակցեր "Ազգային-ժողովրդավարական բևեռ", "Արդար Հայաստան", "Ալյանս" և "Քաղաքացու որոշում" քաղաքական նախաձեռնություններին, 0,1% -ը՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, 1,2% -ը ներկայացրել է այլ տարբերակներ ։ Հարցին հրաժարվել է պատասխանել հարցվածների 13,3 տոկոսը, դժվարացել է պատասխանել 14,6 տոկոսը: Ընդ որում՝ հարցվածների 13,4 տոկոսը պատրաստ չէ քվեարկել ներկայացված թեկնածուների օգտին:

Հարցին, թե ինչ եղանակով են քաղաքացիները ցանկացել ծանոթանալ քաղաքական գործիչների ծրագրերին, եղել են հետեւյալ պատասխանները՝ հեռուստատեսությունը կնախընտրեր 41,7%, Ֆեյսբուքը՝ 20,8%, էլեկտրոնային ԶԼՄ –ները ՝ 19,3%, բակային հանդիպումների օգտին արտահայտվել է 7,3%, Facebook-ում կուսակցության էջին հետևելով՝ 5,7%, բուկլետների միջոցով՝ 5,1%, արտաքին գովազդի համար՝ 3%, տպագիր ԶԼՄ –ները ՝ 2,0%, կուսակցության վեբ էջը՝ 2,1%, ռադիոն՝ 2%, բիլբորդները՝ 0,6%, այլ՝ 18%:

Դրա հետ մեկտեղ, ինչպես պարզվել է, հարցվածների 47 տոկոսը մասնակցել է շարժմանը, որը հանգեցրել է հեղափոխության 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, իսկ 53 տոկոսը նշել է, որ չի մասնակցել:

Նշենք, որ հարցումն անցկացվել է Հայաստանի բնակիչներին հեռախոսազանգերի միջոցով այս տարվա ապրիլի 23-27 -ն ընկած ժամանակահատվածում, ընտրանքի ծավալը կազմել է 800, ընտրանքի սխալը ՝ + / - 3,5 տոկոս:

2011 թվականին MPG-ն դարձել Է Gallup միջազգային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն աշխարհում հասարակական կարծիքի ուսումնասիրման ամենահեղինակավոր եւ անկախ կազմակերպություններից մեկն է: 2003 թվականից MPG-ն, աշխատելով սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների շուկայում, իրականացրել է տարբեր մասշտաբի ավելի քան 800 նախագիծ:

  • Կիսվել: