հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հաքերները հիմա էլ թիրախավորել են «Վայբեր» հավելվածը

Հաքերները հիմա էլ թիրախավորել են «Վայբեր» հավելվածը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացմում է, որ հաքերները հիմա էլ թիրախավորել են «Վայբեր» հավելվածը։

«Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված «Վայբեր»-ը։ Դուք ստանում եք կամ անհատապես, կամ խմբերում սենց նամակ։ Որի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես անել։

Եթե սեղմել եք, թափով մտեք settings- account - desctop and tablets, ու դուրս քցեք անառակին։ (Ռուսերեն ինքներդ հասկացեք, ոնց ա էս ամենը գրած)։

Եթե արդեն ձեզ ձեր հաշվից դուրս են գցել, փորձեք մտնել «Վայբեր»-ի կայք, գտնել գրելու տեղ, լավացնող նամակ գրել։ Բայց մեծ հույսեր չունենաք։

Ավելի լավ է սրան մի հասցրեք»,- Facebook-ում գրել է Մարտիրոսյանը։

  • Կիսվել: