ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանվել է հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը. Սահակյան (տեսանյութ)

Հանվել է հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը. Սահակյան (տեսանյութ)

«Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել երկրի անվտանգության և առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից: Այս մասին ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Նա նշել  է, որ որոշ սահմանափակումներ մեղմացվել են:

՛՛ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստան նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ։

Հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները՛՛,-ասել է Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: