ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը քննարկում է ՀԷՑ-ի լիցենզիան չեղարկելու հարցը (ուղիղ)

Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը քննարկում է ՀԷՑ-ի լիցենզիան չեղարկելու հարցը (ուղիղ)

Այսօր՝ նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վերահսկիչ կոմիտեն զգուշացրել էր իշխանություններին նման որոշման դեմ՝ այն անվանելով ընկերության բռնի զավթում, որի համար «հանրությունը կվճարի»։

Նշենք, որ «Տաշիր» խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում պետական ​​հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում։

  • Կիսվել: