Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից
Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ. թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


