երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Հանրային քննարկումից հետո Երևանի 2021թ. բյուջեի, զարգացման ծրագրի հաշվետվությունները կներկայացվեն ավագանու հաստատմանը

Հանրային քննարկումից հետո Երևանի 2021թ. բյուջեի, զարգացման ծրագրի հաշվետվությունները կներկայացվեն ավագանու հաստատմանը

Մայրաքաղաքի բնակիչները 15 օր շարունակ հնարավորություն ունեին ծանոթանալու Երևանի 2021թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների և բյուջեի կատարման հաշվետվություններին ու ներկայացնել առաջարկներ:

Քաղաքապետարանում անցկացված բաց լսումներին մասնակցել է 3 քաղաքացի: Բարձրացված հարցերը շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես գետերի հուների մաքրման վերաբերյալ էին:Մանրամասն ներկայացնելով քաղաքապետարանի կողմից նախորդ տարի ձեռնարկված միջոցառումները՝ նշվել է նաև, որ այս տարի նախատեսվում է նոր գործիքների ներդրում:

Անդրադառնալով առցանց դիմումներին՝ նշվել է, որ ստացված առաջարկները հաշվետվությունների ձևաչափի մասին են եղել:

Հանդիպումը վարող, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ համայնքը կարևորում ու հաշվի է առնում բնակիչների կողմից բարձրացվող մտահոգությունները և այս տարի մի շարք ոլորտներում նախատեսում է բարեփոխումների նոր համալիր ծրագրեր:

Ամոփոփելով լսումների արդյունքները՝ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների որոշմամբ նախագծերը կներկայացվեն Ավագանու քննարկմանը:

  • Կիսվել: