չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հանրային հեռուստաընկերությունը խոր մտահոգություն է հայտնում Սոս Ջանիբեկյանի նկատմամբ կիրառված բռնության փորձի առնչությամբ

Հանրային հեռուստաընկերությունը խոր մտահոգություն է հայտնում Սոս Ջանիբեկյանի նկատմամբ կիրառված բռնության փորձի առնչությամբ

Հանրային հեռուստաընկերությունը խոր մտահոգություն է հայտնում Առաջին ալիքի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ այսօր կիրառված բռնության փորձի առնչությամբ:
 
Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:
 
«Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։
 
Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը և հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն և կկանխեն բռնության կիրառումը որևէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը»,- ասված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր ցուցարարները հայհոյել ու անպատվել են դերասան Սոս Ջանիբեկյանին:

  • Կիսվել: