երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակվում ՌԴ-ում, քանի որ գումար չկա. Հովհաննես Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակվում ՌԴ-ում, քանի որ գումար չկա. Հովհաննես Մովսիսյան

Ռուսաստանի Դաշնությունում Հանրային հեռուստաընկերության հեռարձակումն արժե որոշակի գումար, որը հեռուստաընկերության բյուջեում նախատեսված չէ։ ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Ըստ նրա` հայ–ռուսական միջկառավարական համաձայնագրի կնքումից հետո այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են, սակայն պարզվել է, որ ունիվերսալ լիցենզիա չկա ու նման օրենսդրություն նախատեսված չէ ՌԴ-ում, որից հետո հայկական կողմի քայլերը դադարեցվել են։

Հովհաննես Մովսիսյանի մոտավոր հաշվարկներով` ՌԴ-ում հեռարձակման համար անհրաժեշտ է ամսական 25 հազար ԱՄՆ դոլար։

Ըստ Մովսիսյանի` հեռուստաընկերության գովազդի գումարներով հնարավոր չէ այդ ծախսն ապահովել. գովազդի գումարներով մի կերպ կարողանում են միայն տեխնիկական թարմացում անել։

  • Կիսվել: