Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության հանգամանքները
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27֊ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ։
Նշվում է, որ այս փաստը հնչեղ արձագանք է գտել հանրության մեջ և արժանացել արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի։ Ուսումասիրությունը կատարվում է հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը։



