շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ապարանի տարածաշրջանում էլ տեղում է ձյուն

Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ապարանի տարածաշրջանում էլ տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: