չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Հանրապետությունում այնպիսի ճանապարհ չպետք է լինի, որ չսարքվի. վարչապետ

Հանրապետությունում այնպիսի ճանապարհ չպետք է լինի, որ չսարքվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Վարչապետն այցելել է նաև Անգեղակոթ համայնք, հանդիպել բնակիչների հետ ու ծանոթացել համայնքի խնդիրներին:

Փաշինյանն ընդգծել է, որ տեղյակ է՝ բնակիչները մտահոգ են, որ կա 6 կմ ճանապարհ, որն անցնում են 40 րոպեում: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ ճանապարհը կվերանորոգվի և, ծանոթանալով խնդրին, որ բնակիչները  իրականում ոչ թե 6, այլ 14 կմ-ի խնդիր են բարձրացնում՝ հայտնել է, որ ծրագիրը կարվի երկու փուլով:

«Հանրապետությունում այնպիսի ճանապարհ չպետք է լինի, որ չսարքվի, այլ հարց է, թե ի՛նչ ժամանակացույցով»,-ընդգծել է վարչապետը:

  • Կիսվել: