ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանրապետության որոշ ճանապարհներին ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հանրապետության որոշ ճանապարհներին ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ, Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: