կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հանրապետության ողջ տարածքում ճանապարհահատվածները սառցակալված են. ՃՈ-ն զգուշացնում է

Հանրապետության ողջ տարածքում ճանապարհահատվածները սառցակալված են. ՃՈ-ն զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով: 

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհահատվածները սառցակալված են, ինչը հավելյալ խոչընդոտներ է առաջացնում երթևեկության անվտանգության համար:
 
Ուստի հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- գրված է հայտարարությունում:

  • Կիսվել: