կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Ապրիլի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Մ-4 միջպետական ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում ձյուն է տեղում»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

  • Կիսվել: