ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանրապետության 46 հասցեում 19-րդ դարում կառուցված հուշարձան-շենք են քանդում

Հանրապետության 46 հասցեում 19-րդ դարում կառուցված հուշարձան-շենք են քանդում

Հանրապետության 46 հասցեում 19-րդ դարում կառուցված հուշարձան-շենքի մի հատված հնարավոր է քանդվի. այս մասին ահազանգում են քաղաքացիները։

Չնայած, որ «Կապալառու» ընկերության ներկայացուցիչը  քաղաքացիներին վստահեցրել է, որ շենքն ամբողջությամբ մնալու է նույնը, միայն վերականգվելու է կավային մասը, որը պատմամշակութային արժեք իրենից չի ներկայացնում:

Լրագրողների հետ զրույցում «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» ընկերության իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ տարի իրենք հաղորդում էին ներկայացրել, որ Ֆիրդուսի թաղամասում հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացում կան հարկային կոռուպցիոն ռիսկերի և պատմշակութային շենքերի քանդման վտանգ․ «Ենթադրաբար քրեկան գործ կհարուցվի դրա շրջանակում։ Այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարանը տեսել է բավական լուրջ խնդիրներ, միանշանակ է, որ այդ խնդիրները պետք է քննության առարկա դառնան»։

 

  • Կիսվել: