ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020 թ. տեղի ունեցած դպրոցականների «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգի»` առարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ կստանան ամսական հետևյալ չափերով`

•          առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10000 դրամ
•          երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7500 դրամ
•          երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5000 դրամ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով:

  • Կիսվել: