շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հանրահայտ թավջութակահար Միշա Մայսկին բացառիկ համերգով ելույթ կունենա Հայաստանում

Հանրահայտ թավջութակահար Միշա Մայսկին բացառիկ համերգով ելույթ կունենա Հայաստանում

Գերմանացի հանրաճանաչ թավջութակահար Միշա Մայսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եզակի համերգով հանդես կգա Երևանում:

Երեկոն տեղի կունենա փետրվարի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
 
Ծրագրում կհնչի Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝  Kol Nidrei, Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան:
 
Միշա Մայսկին աշխարհի լավագույն թավջութակահարներից է: Նա միակ թավջութակահարն է, որն ուսանել է երկու մեծագույն վարպետների՝ Մ. Ռոստրոպովիչի և Գ. Պյատիգորսկու մոտ: Մ. Ռոստրոպովիչն այսպես է բնութագրել Մայսկուն. «… ամենահանճարեղ տաղանդներից է. նրա կատարման մեջ պոեզիան ու բացառիկ նրբագեղությունը միաձուլվում են հզոր տեմպերամենտի և փայլուն տեխնիկայի հետ»:
 
Մայսկին ծնվել է Ռիգայում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է: Հանդիսանում է Deutsche Grammophon-ի բացառիկ արտիստ, վերջին 25 տարիների ընթացքում 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Փարիզի, Նյու-Յորքի կամերային Orpheus և այլ նվագախմբերը: Նա առաջին երաժիշտն է, որը ձայնագրել է թավջութակի համար գրված Յ. Ս. Բախի բոլոր ստեղծագործությունները: Մայսկու ձայնագրությունները բարձր գնահատական են ստացել քննադատների կողմից և արժանացել հեղինակավոր մրցանակների՝ ճապոնական Record Academy Prize (5 անգամ), Echo Deutscher Schallplattenpreis (3 անգամ), Grand Prix du Disque и Diapason d’Or of the Year և բազմիցս  հավակնել են «Գրեմմի»-ի:

  • Կիսվել: