երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանգստյան օրերին փրկարարները շրջայցերի, բարձրախոսների, ԱԹՍ-ների միջոցով հանրային իրազեկում են կատարել

Հանգստյան օրերին փրկարարները շրջայցերի, բարձրախոսների, ԱԹՍ-ների միջոցով հանրային իրազեկում են կատարել

Օգոստոսի 5-ին և 6-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները հանրապետության անտառամերձ տարածքներում, հանգստյան գոտիներում, մասնավորապես` Սևանա լճի հանրային լողափերում, ինչպես նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում շարունակել են իրականացնել հերթապահություն՝ հանգստյան ակտիվ շրջանով և եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված:

Փրկարարները նշված տարածքներում պարբերաբար իրականացնում են հանրային իրազեկման աշխատանքներ՝ շրջայցերի, բարձրախոսերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Փրկարար ծառայության ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելու նպատակով մի շարք մարզերի տարածքներում տեղակայված հենակետերում աշխատանքային շրջայց է իրականացրել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը:

Տնօրենի տեղակալին տեղում ներկայացվել է ծառայության ընթացքը, անձնակազմի և տեխնիկայի համալրվածությունը:
Փ/ծ գնդապետ Դ. Սարգսյանը հենակետերում հերթապահություն իրականացնող անձնակազմին տվել է կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ:

 

  • Կիսվել: