ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանգստի գոտու մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը․ նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ,  երեք տուժած

Հանգստի գոտու մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը․ նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ,  երեք տուժած

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և երեք տուժած։

«Ավանգարդ Կարբի»

 

  • Կիսվել: