ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված ջանքերի կարևորությունը

Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված ջանքերի կարևորությունը

Աստանայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը նոյեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակկալիևը։ Այս մասին տեղեկացրին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից:

Կայացած հանդիպման ընթացքում «Հայաստան-Ղազախստան» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Ղազախստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ միտված տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացմանն ու Ղազախստանի տարանցիկ ներուժի ավելացմանը։

Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն, ինչպես նաև փոխադարձ մատակարարումների օպտիմալ ուղիների մշակմանը միտված համատեղ ց։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի հիմնական դրույթները։

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հարցին՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի կողմից կարևորվել է գործնական քայլերի համաձայնեցման ակտիվացումը, որոնք հնարավորություն կընձեռեն փոխադարձ առևտրում ընդլայնել վերջինիս ծավալն ու տեսականին։

Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի պատվիրակությունը ծանոթացել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի (ԱՄՖԿ) գործունեության հետ, որն առաջարկում է թե՛ տարածաշրջանային միջազգային ֆինանսական կենտրոնների հաջողակ փորձառությունն ու տեխնոլոգիաներն, այնպես էլ՝ ԱՄՖԿ դատարանի և Վճռաբեկ դատարանի միջոցով, ներդրումների ներգրավման ու պաշտպանության համար տրամադրում է համապարփակ իրավական ռեժիմ։

  • Կիսվել: