շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը ուժ եւ հաստատակամություն կգտնի՝ բուժելու այս աղետի հասցրած վերքերը. Միրզոյան

Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը ուժ եւ հաստատակամություն կգտնի՝ բուժելու այս աղետի հասցրած վերքերը. Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Ուղերձում ասվում է. «Ձերդ գերազանցություն, խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը եւ մխիթարական խոսքը՝ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը ուժ եւ հաստատակամություն կգտնի բուժելու այս աղետի հասցրած վերքերը եւ արագ վերականգնելու ավերածությունները:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում»:

 

  • Կիսվել: