երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համաշխարհային փոստային միության զեկույցով Հայաստանը 8 կետով բարելավել է իր դիրքը

Համաշխարհային փոստային միության զեկույցով Հայաստանը 8 կետով բարելավել է իր դիրքը

Համաշխարհային փոստային միության 4-րդ արտահերթ համագումարի ընթացքում, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, հրապարակվել է փոստային զարգացման տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը բարելավել է իր դիրքը 8 կետով՝ 48-րդից բարձրանալով 40-րդ հորիզոնական։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
 
Փոստային զարգացվածության վարկանիշը հաշվարկվել է ըստ 4 ցուցանիշի՝ հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն և ճկունություն:
 
Հոկտեմբերի 9-ը Փոստի համաշխարհային օրն է։ Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով «ՀայՓոստը» տարածաշրջանում դարձել է առաջատար:
Նշենք, որ 1992 թ. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միության անդամ է:
 
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մատուցում է փոստային, փոստային-ֆինանսական, տեղեկատվական, սոցիալական, այլ ծառայություններ:
 
Համաշխարհային փոստային միության 2023 թ. փոստային զարգացման զեկույցը:
 

  • Կիսվել: