հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Համաշխարհային բանկի ծրագրով ավարտվել է Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի ճանապարհի վերականգնումը

Համաշխարհային բանկի ծրագրով ավարտվել է Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի ճանապարհի վերականգնումը

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով ավարտվել է Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4կմ ճանապարհի վերականգնումը։

Երթևեկելի հատվածի մոտ 1.2կմ-ն ասֆալտապատ ծածկով է, իսկ 4.2կմ-ն՝ ավազակոպճային: Այն սկիզբ է առնում Մ-2-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի-Հ-45 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դաստակերտի մուտքից, անցնում Նժդեհ բնակավայրով և հասնում Ցղունիի վերջը:

Վերականգնված ճանապարհահատվածը կապում է նշված բնակավայրերը Սիսիանի հետ: Նորոգվել է նաև Նժդեհ գյուղի՝ դեպի դպրոց տանող իջատեղը:

 

 

  • Կիսվել: