ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համագյուղացու մեքենայի ապակին կոտրելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է տեսնայութ

Համագյուղացու մեքենայի ապակին կոտրելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է տեսնայութ

Մայիսի 2-ին, ժամը 11-ի սահմաններում, Վերին Դվին գյուղի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը վնասել են տան դիմաց կայանած իր մեքենան:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` ժամը 1-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակահատվածում ինչ-որ մեկը կոտրել էր տուժողի «Լադա Գրանդա» մակնիշի մեքենայի պատուհանը, բացել շարժիչի կափարիչը եւ գողանալու հարմար բան չգտնելով՝ տան բակից հափշտակել էր տանտիրոջ բենզասղոցն ու փախել:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 44-ամյա մի բնակիչ:

Ժամը 16.30-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: