ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հակառակորդին հաջողվել է ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում․ Ucom

Հակառակորդին հաջողվել է ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում․ Ucom

 Վաղ առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (վելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում:  Այս մասին հաղորդագրություն է տարածել  Ucom ընկերությունը․

«Ինչպես արդեն նշել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է:

 

Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ըստ VAS օպերատորի, ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց կողմից ուղարկված հերքումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: