ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հակառակորդի հարվածից վիրավորված՝ Չինարի գյուղի բնակչի վիճակը նախնական գնահատվում է կայուն ծանր. ԱՆ

Հակառակորդի հարվածից վիրավորված՝ Չինարի գյուղի բնակչի վիճակը նախնական գնահատվում է կայուն ծանր. ԱՆ

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հակառակորդի հարվածից վիրավորված՝ Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով՛՛:

 
 
 
 

  • Կիսվել: