շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները

Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները

Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները:

Freedom House-ը չունի այդ տվյալը, որովհետև օպերատիվ ստուգման գործընթացում է գտնվում նշված հրապարակումը, գործը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, ստուգվում են բոլոր անհրաժեշտ տվյալներն ու փոխանցումները: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով նրան, որ Freedom House-ը իր զեկույցում մտահոգիչ էր անվանել այն, որ ՔՊ-ի նվիրատվություններում դատախազությունը հանցակազմ չի տեսել:

Նա ասաց, թե այս պահին կատարվում են ստուգողական գործողություններ` կապված բանկային փոխանցումների հետ:

Նշենք` «Freedom House»-ը նշել էր. «Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունն իշխող կուսակցության հետ համերաշխ է»:

  • Կիսվել: