չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հակակարկտային կայաններից փորձել էր գողություն անել. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Հակակարկտային կայաններից փորձել էր գողություն անել. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 23-ամյա մի բնակիչ 2021 թ. դեկտեմբերին Արմավիրի մարզի Նորապատ, Սարդարապատ, Արաքս և Ամասիա գյուղերի հակակարկտային կայաններից փորձել էր գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր կարողացել:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 15–ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: