ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաջողվել է փրկել նորածին Վիկտորիային․ նա բարդ վիրահատության է ենթարկվել (լուսանկարներ)

Հաջողվել է փրկել նորածին Վիկտորիային․ նա բարդ վիրահատության է ենթարկվել (լուսանկարներ)

«Շենգավիթ» ԲԿ-ում հաջողվել է փրկել նորածին Վիկտորիային։ Նորածին Վիկտորիայի մոտ ախտորոշվել էր երկկողմանի խոանալ ատրեզիա: Այն նորածնային բնածին արատ է, որի ժամանակ քթի խոռոչը չի հաղորդակցվում քիթ-ըմպանի հետ, ոսկրային կամ մեմբրանային առկայության պատճառով:

«Շենգավիթ» ԲԿ-ի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Պողոսյանի կողմից իրականացվել է նորածնի համալիր հետազոտություն, հասատվել ախտորոշումը և կատարվել բարդ վիրահատություն:

Այս պաթոլոգիան հանդիպում է 7000 նորածիններից մեկի մոտ: Վիրահատությունը ինքնին բարդ է և համարվում է կյանք փրկող: Վիկտորիայի վիրահատությունը ընթացել է հարթ, առանց բարդությունների:

Հետվիրահատական շրջանում նորածինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ -ի նորածնային և անհաս նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի և վիրահատող բժիշկ ՝ Արթուր Պողոսյանի հսկողության տակ: Վիրահատությունից 2 շաբաթ անց Վիկտորիան դուրս է գրվել հիվանանոցից՝ բավարար վիճակում:

Այժմ երեխան շնչում է ինքնուրույն, առանց հավելյալ շնչառական սարքավորումների, գտնվում է իր երկու սիրելի բժիշկերի վերահսկողության տակ, քանի որ նման պաթոլոգիան ենթադրում է հետագայում կրկնություն և կրկնակի վիրահատելու հավանականություն:

Հնարավոր է հետագայում կրկնակի վիրահատության անհրաժեշտություն լինի:

Կարևորը այս պահին Վիկտորիան լավ է, շնչում է ինքնուրույն և կյանքին վտանգ չի սպառնում:

 

Նշենք նաև, որ «Շենգավիթ» ԲԿ-ի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկան լավագույնն է ՀՀ-ում և կլինիկայում աշխատում է բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ, ովքեր իրականացնում են դիմածնոտային վիրահատությունների և եզակի հանդիպող պաթոլոգիաների ողջ ծավալը:

 

  • Կիսվել: