շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Հագվի գյուղում մթերային խանութն ամբղջությամբ այրվել է

Հագվի գյուղում մթերային խանութն ամբղջությամբ այրվել է

Հունվարի 16-ին՝ ժամը 07։50-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հագվի գյուղում այրվում է խանութ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և ջոկատի Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հագվի գյուղի 1-ին փողոցում գտնվող մթերային խանութում (մոտ 80 քմ, սեփականատեր Ս․ Մ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։33-ին, մարվել՝ 11։05-ին։ Այրվել է խանութը՝ գույքով։

  • Կիսվել: