ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հաղթանակ» կամրջի վրա կանխվել է 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

«Հաղթանակ» կամրջի վրա կանխվել է 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական աջակցության հոգեբան-փրկարարները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն  Գրիգորյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խոմբը։  Տեղի ուժերով հնարավոր է եղել կանխել այդ քաղաքացու կողմից ինքնասպանություն գործելու փորձը։ Վերջինս տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Թ-ն է, և մինչ ոստիկանություն տեղափոխելը, նրան հոգեբանական օգնություն են ցուցաբերել փրկարար-հոգեբանները։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սա այն դեպքն է, որ պետք է, առաջին հերթին, շնորհակալություն հայտնել բժիշկներին, փրկարարներին, փրկարար-հոգեբանին և Երևանի գնդի պարեկներին, ովքեր կարողացան հոգեբանական ճիշտ զրույց կատարելու արդյունքում 25-ամյա երիտասարդի կյանքը փրկել»։  

  • Կիսվել: