«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բшխվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արգիշտի փողոցում, «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Լևոն Բ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Ռազմիկ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։



