երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հաղորդումից մեկ ժամ անց դանակահարությունը բացահայտվեց․ Չարբախի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հաղորդումից մեկ ժամ անց դանակահարությունը բացահայտվեց․ Չարբախի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Օգոստոսի 11-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 49-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ տուժողը Կարմիր Բլուրի փողոցից էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները մեկնեցին նշված փողոց, ճշտեցին` դեպքը որտեղ և ինչ հանգամանքներում է եղել:

Պարզվեց, որ տղամարդուն Կարմիր Բլուրի փողոցի իր տանը դանակահարել էր Ներքին Չարբախի 31-ամյա մի բնակիչ: Դանակահարողը, որ տուժողի կնոջ որդին էր՝ նախկին ամուսնուց, մարմնական վնասվածք պատճառելուց հետո դիմել էր փախուստի։
Հաղարդումից մեկ ժամ անց Ներքին Չարբախի 5-րդ փողոցում կասկածյալը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

31-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: