ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատված․ փրկարարներն այն մասնատել ու հեռացրել են

Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատված․ փրկարարներն այն մասնատել ու հեռացրել են

Հունիսի 22-ին՝ ժամը 04։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

  • Կիսվել: