կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
 Հացառատ թաղամասում տասնամյակների խնդիրը շուտով կլուծվի․ նոր կոյուղագիծ՝ ավելի քան 400 բնակչի համար

Հացառատ թաղամասում տասնամյակների խնդիրը շուտով կլուծվի․ նոր կոյուղագիծ՝ ավելի քան 400 բնակչի համար

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը այցելել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս՝ հետևելու կոյուղագծի կառուցման աշխատանքներին։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հրատապ ծրագրերի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով։

Պայմանագրային արժեքը՝ 43.3 մլն դրամ

Կառուցվում է 805 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ

Նախատեսվում է 100-110 տնային միացումներ

Աշխատանքների արդյունքում կլուծվի թաղամասի ավելի քան 400 բնակչի բազմամյա խնդիրն ու կկարգավորվի ջրահեռացման համակարգը։

Շինարարությունը մեկնարկել է 2025 թ․ օգոստոսի առաջին տասնօրյակում և նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։

«Այս ծրագիրը ոչ միայն ենթակառուցվածքային կարևոր նախաձեռնություն է, այլև սոցիալական արդարության հարց․ Այսօր լուծում ենք տալիս կենսական կարևոր մի խնդրի։ Մեր առաջնահերթություններից է՝ համայնքների զարգացումը դարձնել տեսանելի և շոշափելի յուրաքանչյուր բնակչի համար»,- նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հացառատի կոյուղագծի կառուցումը հերթական քայլն է դեպի բարեկարգ և արժանապատիվ համայնքային կյանք։

  • Կիսվել: