շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գյումրու շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 55-ամյա կնոջ մարմինը, կարողացել են փրկել երկրորդի կյանքը

Գյումրու շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 55-ամյա կնոջ մարմինը, կարողացել են փրկել երկրորդի կյանքը

Հոկտեմբերի 19-ին, Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լ. Մադոյան փողոցի 199/1 տան բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: 

«Նշված հասցե են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության ծառայողները: Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Տեղում փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Մարինե Պ.-ի դին: Ըստ դատաբժշկի՝ Մարիա Պ.-ի մոտ ախտորոշել են «բիոլոգիական մահ, սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի», իսկ Շիրակի մարզի բնակիչ 68-ամյա Լուիզա Ո.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Սուր էկոգեն թունավորում շմոլ գազից աշտորոշմամբ:

Նրան Գյումրու շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակի բացակայության և շմոլ գազի արտահոսքի հետևանքով»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • Կիսվել: