երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գյումրիում աղբանոցի մեջ հայտնաբերվել է 30-ամյա երիտասարդի դի․ նա այնտեղ գունավոր մետաղներ էր փնտրել

Գյումրիում աղբանոցի մեջ հայտնաբերվել է 30-ամյա երիտասարդի դի․ նա այնտեղ գունավոր մետաղներ էր փնտրել

Երեկ՝ մարտի 16-ին, ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում ոստիկաններին Գյումրիի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Մ-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում նշված աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ հողակույտը փլուզվել է, որտեղ այդ պահին փորելու միջոցով գունավոր մետաղներ էր փնտրում Գյումրիի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Յ-ն և այդ ընթացքում ինքը մոտեցել է փլված հողակույտին ու տեսել է, որ Վազգեն Յ-ն չկա։

Նա ոստիկաններին ու քննիչներին հայտնել է նաև, որ դրանից հետո ենթադրել է, որ հնարավոր է՝ Վազգեն Յ-ն մնացած լինի հողակույտի տակ ու օգնության է կանչել իր ծանոթներ՝ Գյումրիի բնակիչներ, 41-ամյա Սանասար Մ-ին և 39-ամյա Արտյոմ Հ-ին։ Վերջիններիս օգնությամբ էլ փլուզված հողակույտի տակից հայտնաբերել են Վազգեն Յ-ին, ապա ահազանգել են Գյումրու շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։

 

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: