շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գյումրու քաղաքապետի սենյակը հսկում են ոստիկանները

Գյումրու քաղաքապետի սենյակը հսկում են ոստիկանները

Գյումրու քաղաքապետ Վարան Ղուկասյանի աշխատասենյակն այս պահին էլ հսկում են ոստիկաններ։ Ինչպես փոխանցում է քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը, ոստիկանները նշել են, որ այսօր էլ իրավապահնեը գործողություններ են իրականացնելու։

ԱԱԾ աշխատակիցների երեկվա գործողությունների հետևանքով քաղաքապետարանի գույքը վնասվել է։ Կոտրել են դռան, պատուհանի ապակիները, հիմա ապակու հատվածում թիթեղ են տեղադրել ու ցելոֆոնապատել։ Չնայած դրան քաղաքապետարանն այսօր վերսկսել է բնականոն աշխատանքը։

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Վարդան Ղուկասյանն այսօր դատապարտվեց երկամսյա կալանքի։ Բացի նրանից կալանավորվել է քաղաքապետարանի ևս չորս աշխատակից։

  • Կիսվել: