ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցը» մարզերում գործող մանկական հիվանդանոցներից միակն է, որ առանձնանում է իր բազմապրոֆիլ և տիպաժային կառույցով․ տնօրեն

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցը» մարզերում գործող մանկական հիվանդանոցներից միակն է, որ առանձնանում է իր բազմապրոֆիլ և տիպաժային կառույցով․ տնօրեն

InfoPort.am-ի «Առողջապահություն» խորագրի մարզային «արշավների» շարքում հաջորդ կանգառը Շիրակի մարզի Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ բուժկենտրոնն էր, որը, որքան էլ, որ զարմանալի հնչի, սպասարկում է ոչ միայն Գյումրի քաղաքը եւ տասնյակ համայնքներ, այլ նաեւ մի քանի մարզերի 0-18 տարեկան երեխաների։ Բուժկենտրոնի մատուցած եզակի ծառայությունների, խնդիրների, ձեռքբերումների և ապագա պլանների մասին զրուցել ենք բուժկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Գեւորգյանի հետ։

-Պ-ն Գևորգյան, կներկայացնե՞ք Ձեր կողմից ղեկավարած հիվանդանոցի զարգացման ընթացքն ու անելիքները։ 

- «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ն զարգանում է համաշխարհային բժշկության տենդենցներին համահունչ: ԲԿ-ի ժամանակակից համընթաց զարգացմանը նպաստում է նաեւ ճիշտ իրականացվող կադրային քաղաքականությունը, բուժանձնակազմը համալրում ենք երիտասարդ, արդի բժշկական չափորոշիչները լավագույնս սերտած եւ Հիպոկրատի երդման գինն ու արժեքը իրենց մեջ կրող բժիշկներով, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են իրենց գիտելիքները զարգացնելու վրա։ Նրանք  նաև հնարավորություն ունեն վերապատրաստում անցելու միջազգային հայտնի մասնագետների մոտ։ Հիմա բկ-ի քիթ-կոկորդ-ականջաբաններից մեկը արդեն մեկ  ամիս է գտնվում է Սինգապուրում, որտեղից կվերադառնա այդ ոլորտում միջազգային արդի գիտելիքները սերտած։ Ընդ որում, բժշկուհու հետ նեղ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար Սինգապուր են մեկնել երկու ուսանող, այլ կերպ ասած երկու ապագա մասնագետներ:

-Ի՞նչ նախապայմաններ եք կարևորում մարզային ԲԿ-երի զարգացման համար։

-Մարզային բկ-ների զարգացման հարցում կարեւորում եմ հանրապետական եւ մարզային իշխանությունների նորովի ու սրտացավ մոտեցումը առողջապահության համաչափ զարգացման քաղաքականությանը։ 2018 թվականից հետո  մարզային առջողջապահությունը նոր շունչ ստացավ, քանզի հետ այդ ժամանակաշրջանից սկսած առողջապահական համակարգը ենթակվեց շոշափելի փոփոխությունների, որոնցից ամենաակնհայտը պետպատվերով բուժվող հիվանդությունների սպեկտրի ընդլայնումն է։ Դա ոչ միայն բուժառուի բեռն է թեթեւացրել, այլ կրկնակի դրական ազդեցություն է թողել բուժհիմնարկների եւ բուժանձնակազմի բեռը թոթափելու հարցում: Կհարցնեք ինչո՞ւ, պատասխանեմ, որովհետեւ, բժիշկը ի սկզբանե վստահ է, որ հիվանդության բուժման հարցում ֆինանսական խոչընդոտների չի բախվի։ Փաստացի մենք ստեղծել ենք այնպիսի առողջապահական համակարգ, որը դժվարություններ չի ստեղծում պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու և ստանալու հարցում։

Պետք է հատուկ ընդգծեմ, որ մարզային իշխանություններն էլ իրենց հերթին, մեղմ ասած, մանրադիտակային ուշադրության տակ են պահում մարզային բկ-ները: Կոնկրետ Շիրակի մարզպետը շատ ժամանակ ինքն է բուժկենտրոնի զարգացմանը միտված ծրագրեր առաջարկում, նեցուկ լինում մեզ ամեն հարցում, որպեսզի կարողանանք ցանկացած խնդիր րոպե առաջ պատշաճ լուծել։

Нет описания.

-Խոսենք նաև բժշկական կենտրոնի մատուցած ծառայությունների մասին:

-«Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցը»  ինքը բազմապրոֆիլ հիվանդանոց է: Սպասարկում է 0-18 տարեկան ամբողջ Շիրակի մարզի ազգաբնակչությանը, բայց մի մարզով չենք ավարտում:

-Այսի՞նքն:

-«Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցը» թեթևացնում է նաեւ Ջավախքի 0-18 տարեկան երեխաների  բեռը է, գիտեք, որ Ջավախքում ունենք մեծ թվով հայրենակիցներ, որոնց ծնողների մեծ մասը նաև Հայաստանի Հանրապետության փաստացի քաղաքացիներ են, բայց իրենք բնակվում են Ջավախքի տարածքում: Մենք նաև այդ երեխաներին ենք սպասարկում: Ու սպասարկում ենք նույն սկզբունքով, ինչ սկզբունքով, որ սպասարկում ենք Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխաներին, այսինքն ամբողջովին պետական պատվերով երաշխավորված բուժսպասարկման շրջանակներում: Մենք նաև այստեղ բավականին ծանր աշխատանք ենք տանում Արագածոտնի մարզի մեկ հատվածի հետ, որովհետև փաստացի ստացվում է, որ մինչև Թալին քաղաքը այդ ամբողջ տարածաշրջանի է 0-18 տարեկան երեխաների մեծ մասը դիմում է մեզ։ Մենք նաև Ապարանի 0-18 տարեկան երեխաների մեծ մասին ենք սպասարկում: Սերտ համագործակցում են նաեւ Սպիտակ և Վանաձոր քաղաքի բուժկենտրոններ հետ, այստեղի` 0-18 տարեկաններ երեխաների բուժսպասարկումը՝ թե՛ ռեանիմացիոն, թե՛ սոմատիկ, թե՛ վիրաբուժական անհրաժեշտության դեպքում կազմակերպելով մեր ԲԿ-ու՝ ընդհուպ կարիքի դեպքում ապահովելով սանավիայի միջոցով տեղափոխում։

Ուրենք  դժվարամատչելի ծառայությունների սպեկտոր: Նաև մենք պետական պայմանագրով սպասարկում ենք ամբուլատորիաների հիվանդների՝ հետադարձ կտրոնի ուղեգրերով: Այսինքն՝ այն դժվարամատչելի հետազոտությունները, որոնք որ մեր բուժհաստատությունում իրականացվում են, մենք տրամադրում ենք նաև պայմանագրերով ամբուլատորաների և այլ բուժհաստատությունների պացիենտներին։

-Հիմնականում ի՞նչ խնդիրների հետ եք բախվում երեխաների հետ աշխատելու ընթացքում և առավել շատ ի՞նչ հիվանդություններ են գերակշռում 0-18 տարեկան երեխաների շրջանում:

- Ես կարող եմ առանձնացված մասնագիտություններով Ձեզ ասել: Եթե վերցնում ենք մանկական սոմատիկ բաժանմունքը՝ տարվա կտրվածքով այն սպասարկում մինչև տաս հազար երեխա: Քիթ-կոկորդ -ականջաբանական ծառայությունը կատարում է տարվա կտրվածով վեց հարյուր վիրահատությունից ոչ պակաս: Այդ վեց հարյուրից մոտ երեք հարյուր հիսունը - չորս հարյուրը պետական պատվերի շրջանակում:

-Եվ վերջում՝ ինչո՞ւ դիմել հենց Ձեր բժշկական կենտրոն:

 - Երևի թե նրա համար, որ  «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցը» մարզերում  գործող մանկական հիվանդանոցներից միակն է, որ առանձնանում է իր բազմապրոֆիլ և տիպաժային կառույցով: Մեր ԲԿ-ն միայն ներհիվանդանոցային բուժսպասարկում չի իրականացնում, եզակի ենք հենց նրանով, որ ունենք նաև արտահիվանդանոցային ծառայություններ: Ուզում եմ հատում ընդգծել, որ մենք ունենք արտահիվանդանոցային կանանց կոնսուլտացիա: Մենք ունենք երեխաների վերականգնողական կենտրոն՝ մենթալ խնդիրներով երեխաների համար, լոգոպետի, հատուկ հոգեբանի, հատուկ ուսուցչուհի ծառայություններ։ Մենք ունենք նաեւ բալնեոլոգիայի՝  բժշկագիտության բաժին, որն ուսումնասիրում է բնական բուժիչ հանքային ջրերը, նրանց ծագումն ու ֆիզիկաքիմիական հատկությունները, բուժկանխարգելիչ նպատակով օգտագործելու մեթոդները, բժշկական ցուցումներն ու հակացուցումները։ Նման բաժին ՀՀ –ում երևի թե ոչ մի տեղ չկա, շուտով կբացվի նաեւ հատուկ բալնեոլոգիայի ծառայություն: Ունենք նաև ֆիզիոթերապևտիկ ծառայություն, վերականգնողական սոմատիկ ծառայություն, մարզերում գործող միակ ինտենսիվ թերապիայի ծառայություն, մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք:

  • Կիսվել: