հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գյումրու «Կում-կում» ռեստորանում ՔՊ-ականները ծեծկռտուք են սարքել

Գյումրու «Կում-կում» ռեստորանում ՔՊ-ականները ծեծկռտուք են սարքել

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս Գյումրու «Կում-կում» ռեստորանում ՔՊ-ականները ծեծկռտուք են սարքել։

Ըստ տեղեկությունների, Ախուրյան խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարի՝ ՔՊ-ական Զավեն Մանուկյանի  ընտրվելու կապակցությամբ Գյումրի քաղաքի «Կում-կում» ռեստորանում հավաքվել են, որպեսզի շնորհավորեն Զավեն Մանուկյանին։

Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ևս ներկա է եղել: Խնջույքի մասնակիցները խմել են, ոմանք  հարբել և ռեստորանի այլ այցելուների հետ անհարգալից են վարվել, ինչն էլ ծեծկռտուքի առիթ է դարձել։

Ըստ ականատեսներից մեկի՝  ռեստորանի այլ այցելուների մեջ եղել են քրեական հեղինակություններ, որոնք չեն հանդուրժել իշխանականների նման պահվածքը և պատժել են չափն անցած ՔՊ- ականներին: Պատմեցին, որ ամենից շատ տուժել է ԱԺ պատգամավորը, ով իրեն լավ չի պահել:

Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Զավեն Մանուկյանից, Նա հերքեց՝  ասելով, որ որևէ միջադեպ չի եղել։

Կապ հաստատեցինք նաև ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, նա նույնպես հերքեց՝  ասելով. «Ով է այդ սուտ տեղեկությունը հայտնել»,- միաժամանակ փորձելով իմանալ ինֆորմացիայի աղբյուրի տվյալները։

Մեր հարցին, թե դուք վերջերս եղե՞լ եք «Կում-կում» ռեստորանում, պատգամավորը պատասխանեց. «Այո, մեկ անգամ եղել եմ»։ 

  • Կիսվել: