ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրու բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել՝ կապված երեխայի մահվանն առնչվող տեղեկության հետ

Գյումրու բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել՝ կապված երեխայի մահվանն առնչվող տեղեկության հետ

Լրատվամիջոցները «Գյումրու ծննդատանը երեխա է մահացել. հայրն այրել է ծննդատան նախասրահը» վերտառությամբ նյութեր են հրապարակել, ինչը, թյուրիմացաբար, ընկալվել է որպես նոր դեպք, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Գյումրու բժշկական կենտրոնը:

«Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2006 թվականին, երբ դեռ Գյումրու ծննդատունը չէր գործում Գյումրու բժշկական կենտրոնի կազմում:

Ինչ վերաբերում է նշյալ դեպքին՝ նկատենք, որ Ա. Մ.-ի երեխան 2006 թվականին ծնվել է թերքաշ։ Տեղափոխվելով այլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` առողջական խնդիրների պատճառով նորածինը մահացել է: Երեխայի հայրը պարբերաբար հիշելով դժբախտ դեպքն՝ այցելում է Գյումրու ծննդատուն և կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծում:

Հերթական դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ինչի մասին էլ կես տարի անց հայտնել են լրատվամիջոցները:

Տեղեկատվական դաշտում շփոթմունք չառաջացնելու համար լրատվամիջոցների մեր գործընկերներին խնդրում և հորդորում ենք տեղեկությունը հրապարակել լիարժեք՝ հասարակության մեջ շփոթմունք չառաջացնելու համար»,-ասված է ԲԿ-ի տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: